Ծառերը բողբոջում են, գյուղփոխնախարարը մտահոգված է 

Ծառերը բողբոջում են, գյուղփոխնախարարը մտահոգված է 

Տաք ձմեռը իր հետևանքներն ունի, և մայրաքաղաքում, որոշ տեղերում նկատվում են բողբոջելուն մոտ ծառեր։

 Ինչպես Hraparak.am -ին հայտնեց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: 
«Սա բարձր ջերմային ֆոնի հետևանք է, մենք ունեցել ենք տաք դեկտեմբեր, տաք հունվար և տաք փետրվար, առաջիկա օրերին ևս ջերմության ֆոնի նվազում չի սպասվում, նույն ֆոնը պահպանվել է » ,-ասաց Գագիկ Սուրենյանը։

Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բողբոջման գործընթաց նկատվում է ոչ պտղատու, այլ դեկորատիվ ծառատեսակների մոտ։
«Եվ խնդիրն այն է,ո ր դեռևս պահպանվում է ցածր ջերմաստիճանային ռեժիմը և  -3 -5 աստիճանը՝ գիշերային ժամերին պահպանվելու է Արարատյան դաշտում, ճիշտ է՝ ցերեկները կլինին +8,10 և այս պայմաններում  ակտիվ կենսական պրոցեսներ չեն կարող ընթանալ, բայցևայնպես, մտահոգություն կա մի քիչ ավելի ապագայի հետ կապված, որ նշված ջերմաստիճանների դեպքում բույսերի մոտ հնարավոր է՝ նման կեսնական պրոցեսները սկսեն ակտիվանալ և ի վերջո, ամենը հանգեցնել ավել վաղ ծաղկման մի շարք պտղատեսակների։

Հատկապես, մեր մտահոգությունը ծիրանենին է Արարատյան դաշտում, որը գարնանային ցրտահրությունների հետևանքով շատ հաճախ, տուժում է»,-ասաց Գառնիկ Պետրոսյանը։

Նա նկատեց նաև, որ ձյան ծածկոցի բացակայությունը հանրապետության հարթավայրային, նախալեռնային գոտում և անգամ՝ ավելի բարձրադիր հատվածներում, նույնպես խնդրահարույց է խոնավության բնավարար պաշարների կուտակման առումով։ Իսկ վերջին օրերին էլ՝ խոնավության ակտիվ գոլորշիացում տեղի ունենում է քամիների հետևանքով։