Մարդ էլ ուրբաթ երեկո գնա ընկերների հետ խմելու ու ... սենց .Աշոտյան

Մարդ էլ ուրբաթ երեկո գնա ընկերների հետ խմելու ու ... սենց .Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է 

«Արցախից ժամանած ընկերներիս հրավիրել էի գարեջրատուն։ Դրսում թեթեւ անձրեւ էր եւ բոլոր ապահով տեղերը զբաղված էին։

Մտանք սրահ։ Գարեջրատունը լեփ-լեցուն էր։ Ազատ սեղան գտնելու հույսս մարդամեկի վարկանիշի նման արագ նվազում էր։

Մոտեցա մենեջերին եւ վերջին շանսի իրավունքով խնդրեցի ազատ տեղ գտնել։

Եւ, ուռաաա։

Դահլիճի մի անկյունում փայտե միջնապատի հետեւում երեւաց այդքան բաղձալի սեղանը։ Հաղթական հայացքով նայեցի ընկերներիս, խնդրեցի մենյուն , կատարեցի պատվերը եւ բնավորությանս կամաձայն սկսեցի զննել տեղանքը։

Այն, ինչ տեսա կողքիս պատին շարված բոկալների շարքում, շատ հուզիչ էր:

Մարդ էլ ուրբաթ երեկո գնա ընկերների հետ խմելու ու ... սենց »