Սիրիական բանակը դադարեցրել է կրակը Իդլիբում

Սիրիական բանակը դադարեցրել է կրակը Իդլիբում

Սիրիայում հակամարտոող կողմերի հաշտեցնող կենտրոնի ներկայացուցիչները հայտարարել են, որ սիրիական բանակ միակողմանի կերպով դադարեցրել է ռազմական գործողությունները Իդլիբում։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։ Ըստ հաղորդման, մարտական գործողությունները հիմնականում շարունակվում են Համայում, Լաթաքիայում, Հալեպում։ Ուշագրավ է այն, որ ահաբեկիչները շարունակում են կրակը ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական նշանակության օբյեկտների վրա։