Գվարդիոլան ճանաչվել է Անգլիայի լավագույն ֆուտբոլային մարզիչ

Գվարդիոլան ճանաչվել է Անգլիայի լավագույն ֆուտբոլային մարզիչ

 2018/2019 սեզոնի համար «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Հոսեպ Գվարդիոլան ճանաչվել է Անգլիայի լավագույն ֆուտբոլային մարզիչ:

Այս մասին պաշտոնական տեղեկատվություն է հրապարակվել Անգլիայի Պրեմիել Լիգայի կայքում: Գվարդիոլայի սաները վերջին տուրում ջախջախել են «Բրայթոնին» 4:1 հաշվով, ձեւակերպելով չեմպիոնությունը ու նվաճելով չեմպիոնության տիտղոսը երկրորդ անգամ: Ի դեպ, Գվարդիոլան սեզոնի լավագույն մարզիչ ճանաչվում է արդեն երկրորդ անգամ: Նման տիտղոս նվաճել են Ալեքս Ֆերգյուսոնն ու Ժոզե Մոուրինյոն: