Անաստասիա Վոլոչկովան ամուսնանում է

Անաստասիա Վոլոչկովան ամուսնանում է

Ռուսաստանցի բալետի պարուհի Անաստացիա Վոլոչկովան իր գրած գրքի շնորհանդեսի ժամանակ խոստովանել է, որ ամուսնանում է։ Սա նրա երկրորդ ամուսնությունն է։ Այս մասին հաղորդում է РЕН ТВ-ն՝ հավելելով, որ Վոլոչկովայի ընտրյալի անունը դեռ գաղտնի է պահվում։

Միայն հայտնի է, որ փեսացուն հայտնի անձ չէ։ Չի մանրամասնել պարուհին նաեւ այն, թե երբ է լինելու պսակադրությունը։ Միայն պատմել է, որ ապագա փեսացուն հինգ օրով Մալդիվներ է մեկնել իրեն տեսնելու համար, ապա արդեն դիմավորել Մոսկվայում՝ սպիտակ վարդերով ու սառույցով շամպայնով։ Նոր տարվան էլ նվիրել է թանկարժեք մատանի։