ԱՄՆ-ն սպառնացել է Չինաստանին նոր հարվածով

ԱՄՆ-ն սպառնացել է Չինաստանին նոր հարվածով

Միացյալ Նահանգները մեկ ամսից կարող է հակաչինական սանկցիաներն ընդլայնել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը։

Նա նշել է, որ նոր հակաչինական սանկցիաները կարող են սահմանվել «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովի նախաշեմին։

Հիշեցնենք, որ գագաթնաժողովը կայանալու է հունիսի վերջին Ճապոնիայի Օսակա քաղաքում։ Գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում է Թրամփի եւ Սի Ծինփինի հանդիպումը։ Այդուհանդերձ, Մնուչինը հույս է հայտնել, որ Պեկինն ու Վաշինգտոնը կարող են վերադառնալ բանակցություններին։