Բողոքի ակցիաներ` Սերբիայում

Բողոքի ակցիաներ` Սերբիայում

Անցնող հանգստյան օրերը հանգիստ չեն եղել Սերբիայում։ Բելգրադում բողոքի ակցիաներ են սկսվել։ Մոտ հազար ցուցարար շրջապատել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի նստավայրը` պահանջելով նրա հրաժարականը։

Ցուցարարները նաեւ հայտարարել են, որ պահանջում են, որպեսզի Վուչիչը դուրս գա եւ խոսի իրենց հետ։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։ Տեղի ունեցած բախման հետեւանքով, իշխանությունները ուժեղացրել են հսկողությունը Բելգրադի կենտրոնում եւ ավտոճանապարհներին։