Նիկոլ Փաշինյանը մի շարք պաշտոնյաների ազատել է աշխատանքից

Նիկոլ Փաշինյանը մի շարք պաշտոնյաների ազատել է աշխատանքից
Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մի շարք որոշումներ է ստորագրել, ըստ որոնց, մի շարք պաշտոնյաներ ազատվել են պաշտոնից։

Նիկոլ Փաշինյանի մի որոշմամբ, Տիգրան Ուլիխանյանը ազատվել է պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից։ Մյուս որոշմամբ, Արման Եղոյանը ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից: Սարգիս Խանդանյանն էլ ազատվել  է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից: Իսկ Արմեն Փամբուխչյանը ազատվել է  տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:

Վարչապետի պաշտոնակատարի այլ որոշումներով Վարազդատ Կարապետյանը ազատվել է վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից: Արեն Մկրտչյանը՝ վարչապետի օգնականի պաշտոնից: Արփինե Դավոյանը՝ վարչապետի օգնականի պաշտոնից:

Այլ որոշմամբ, Նիկոլայ Բաղդասարյանը ազատվել է վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից: Հռիփսիմե Գրիգորյանն էլ ազավտել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից: Սոֆիա Հովսեփյանը՝ Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից։ Արամ Խաչատրյանը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից։

Մյուս որոշմամբ, Հովհաննես Հովհաննիսյանը ազատվել է կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնից: Ռուբեն Ռուբինյանը ազատվել  է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից: Իսկ Հայկ Սարգսյանը՝ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից։ Հակոբ Սիմիդյանը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնից: Արման Բոշյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից: Արտակ Մանուկյանը՝ վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից: