Հայաստանը և հայ ժողովուրդը զուրկ են ազգային շահերը պաշտպանող ինքնիշխան ղեկավարներից

Հայաստանը և հայ ժողովուրդը զուրկ են ազգային շահերը պաշտպանող ինքնիշխան ղեկավարներից

Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել.

«Իսկ այսօր ո՞վ հիշեց, ո՞վ խոսեց այն մասին, որ 1921թ.-ի հենց այս օրը, բոլշևիկյան Ռուսաստանը և քեմալական Թուրքիան կնքեցին ռուս-թուրքական (Լենին-Քեմալ), եղբայրության և բարեկամության Մոսկվայի պայմանագիրը։ Այդ օրվանից նորանկախ Հայաստանը բաժանվեց երեք մասի՝ Թուրքիայի, Ադրբեջանի, իսկ վերջին մասն էլ մեզ 《բարեկամ և անվտանգության երաշխավոր》 հանդիսացող Ռուսաստանի միջև։ Այս պայմանագիրն էլ օրինական ուժ ստացավ՝ Հայաստանի ստորագրումով՝ նույն թվականի հոկտեմբերի 13-ին Կարսի մարզում։

Հ.Գ. Եթե թուրքը մեր թշնամին է, ապա ռուսին նույնպես թշնամի պետք է համարել։ Իսկ թե ռուսին համարում եք ձեզ բարեկամ ու անվտանգության երաշխավորող, ապա չեմ զարմանա, որ մի օր էլ՝ Ռուսաստանի կամքով, թուրքին համարեք ձեզ բարեկամ։ Եթե հայերին ցեղասպանած թուրքի հետ, եղբայրական պայմանագիր ստորագրած ռուսին, կհամարեք ձեր բարեկամը, փրկիչը, ով այդ պայմանագրով նվիրել է հայակական հողերը թուրքին ու ադրբեջանցուն, իսկ մնացած հատվածում՝ խլել արյան և հարուրամյակների պայքարի գնով կերտած անկախությունը և դարձրել բոլշևիկյան գաղութի մի մաս, ապա կարծում եմ թուրքին էլ նորմալ կընդունեք, քանի որ արդեն արել եք նման բան՝ ստորագրելով ռուս-թուրքական եղբայրության պայմանագրի տակ՝ Ռուսաստանի պարտադրանքով. (1921թ. հոկտեմբերի 13, Կարսի մարզ)։

Չմոռանամ նշել, որ այդ պայմանագիրը վերահաստատվել է 2011 թվականին՝ ներկայիս Ռուսաստանի և Թուրքիայի բարձրագույն իշխանությունների կողմից։

Հ.Գ.2 10 միլիոն ժողովուրդ ենք ամբողջ աշխարհում, բայց այս խայտառակ և կործանարար պայմանագրի և օրվա խորհրդի մասին բարձրաձայնում և խոսում են մի քանի տասնյակ կամ հարյուր մարդիկ, ովքեր այսօր իրենց բողոքի ձայն են բարձրացրել թե՛ ռուսական դեսպանատան մոտ, թե՛ մամուլում և թե՛ համացանցում։
Իսկ Հայաստանի իշխանությունը շարունակում է լռել՝ ինչպես Սովետական միութայն 70 տարիներին՝ սրանով, կարծես թե, անուղակիորեն հաստատելով այն միտքը, որ ինչպես Սովետմիության մեջ, այդպես էլ անկախության այս 30 տարիներին, Հայաստանը և հայ ժողովուրդը զուրկ են՝ ազգային շահերը պաշտպանող ինքնիշխան ղեկավարներից։

Չգիտե՞մ, սա զավեշտ է, թե՞ իրապես ողբերգություն»։