Ի՞նչ գնով են գնվում այսօր եվրոն, դոլարն ու ռուբլին

Ի՞նչ գնով են գնվում այսօր եվրոն, դոլարն ու ռուբլին

Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հունվարի 9 -ի դրությամբ՝ ըստ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 483․50 դրամ նվազագույն և 485․25 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 487 դրամ նվազագույն և 489 դրամ առավելագույն փոխարժեքով:

Մեկ եվրոն գնվում է 555 դրամ նվազագույն և 558 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում՝ 563 դրամ նվազագույն և 566 դրամ առավելագույն փոխարժեքով: Ռուսական ռուբլին գնվում է 7 դրամ նվազագույն և 7․23 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 7․33 դրամ նվազագույն և 7.50 դրամ առավելագույն փոխարժեքով: