Մենք չգիտենք հաքերային գրոհների իրական ծավալները և չգիտենք, թե ի՞նչ գաղտնի տվյալներ են հայտնվել թշնամու մոտ

Մենք չգիտենք հաքերային գրոհների իրական ծավալները և չգիտենք, թե ի՞նչ գաղտնի տվյալներ են հայտնվել թշնամու մոտ

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Գիտեք ի՞նչ է կատարվում երկրում, երբ տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու կառույցները զբաղված են, ոչ թե իրենց ուղղակի գործառույթով, այլ օրինակ օդում կախված լուռերի համաձայն առավոտից երեկո "լսում են" ընդդիմադիրներին և կազմակերպում են տեղեկատվական գրոհներ՝ իշխանության ընդիմախոսների հանդեպ, կամ պարզապես չեն հասկանում իրենց գործառույթների բնույթը։
Արդեն տևական ժամանակ է, ինչ թուրքական և ադրբեջանական հաքերների ձեռքերում հայտնվում են ՀՀ քաղաքացիների մասին տվյալներ, դրա հետ մեկտեղ մենք չգիտենք հաքերային գրոհների իրական ծավալները և չգիտենք, թե ի՞նչ գաղտնի տվյալներ են հայտնվել թշնամու մոտ։
Սա չափազանց մտահոգիչ է և վտանգավոր...
Կարծում եմ, որ այս հարցերին պետք է, ինչ որ կերպ լուծում տալ, հակառակ դեպքում հայկական փակ տվյաները դարձել են ադրբեջանցի հաքերների համար լիարժեք հասանելի»։