Պատգամավորի նախկին թեկնածուն սելֆի է արել Փաշինյանի որդու հետ

Պատգամավորի նախկին թեկնածուն սելֆի է արել Փաշինյանի որդու հետ

«Իմ քայլը» դաշինքից պատգամավորության նախկին թեկնածու Մեսրոպ Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր եւ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտի, համատեղ լուսանկարը։

Նա լուսանկարին կից գրառել է. «Աշոտին խոսք էի տվել մեկ օր ուշացումով հրապարակել մեր նկարը, մինչև նա հասցնի տեսնել իր ընկերներին»։

Նշենք, որ երեկ էլ վարչապետի պաշտոնակատարն էր որդու հետ լուսանկար տեղադրել Ֆեյսբուքում եւ գրել, որ Աշոտը արձակուրդ է եկել։