«Հրապարակ».«Զոն նայողների» օպերացիա

«Հրապարակ».«Զոն նայողների» օպերացիա

Ինչպես հայտնի է, արդարադատության նախարարությունը պայքար է սկսել քրեական ենթամշակույթի դեմ: Կալանավայրերում «զոն նայողի» ինստիտուտի վերացման խնդիր է դրված: Քրեակատարողական համակարգին մոտ աղբյուրը հայտնեց մեզ, որ վերջերս բոլոր կալանավայրերից «զոն նայողներին» հավաքել եւ տեղափոխել են ԱԱԾ շենքում գտնվող «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:

«Ուզում են տեսնել՝ գաղութները կարո՞ղ են նրանց ազդեցությունից զերծ պահել, թե՞ ոչ»,- բացատրում է մեր աղբյուրը: Այս օպերացիայի շրջանակներում քրեական աշխարհի մի քանի հեղինակություններ արդեն ԱԱԾ «պադվալում» են:
Մեր տեղեկություններով, նրանց թվում է օրենքով գող Մերաբ Քալաշովը, որը հետախուզվում է Ֆրանսիայի իրավապահների կողմից: Մերաբ Քալաշովը մեղադրվում է մի շարք հանցագործություններ կատարելու, այդ թվում սպանության մեջ: Ֆրանսիայի իրավապահները պահանջում են Մերաբ Քալաշովի արտահանձնումը, սակայն Հայաստանն ինչ-ինչ պատճառներով հրաժարվում է արտահանձնել Քալաշովին:

Սյուզան Սիմոնյան