Ով կլինի Եվրահանձնաժողովի հաջորդ նախագահ

Ով կլինի Եվրահանձնաժողովի հաջորդ նախագահ

Նիդերլանդացի քաղաքական գործիչ, սոցիալ-դեմոկրատ Ֆրանս Տիմերմանսը ամենայն հավանականությամբ կդառնա Եվրահանձնաժողովի նախագահ, հաջորդելով այդ պաշտոնին Ժան-Կլոդ Յունկերին։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Հիշեցնենք, որ շարունակվում են ԵՄ առաջնորդների բանակցությունները ԵՄ ղեկավար կազմի թեկնածուների համաձայնեցման հետ կապված։ Հիշեցնենք նաեւ, որ նախօրեին տեղի էր ունեցել ԵՄ առաջնորդների գագաթնաժողով Բրյուսելում, որը կարելի էր համարել ռեկորդային իր տեւողությամբ։ 17 ժամ տեւած բանակցությունները դեռեւս արդյունք չեն տվել։ Նշենք, որ քննարկվում էր նաեւ Քրիստոնեա-սոցիալիսական միության ներկայացուցիչ Մանֆրեդ Վեբերի թեկնածությունը, սակայն նա դուրս է մնացել մրցապայքարից։