Ավինյանը տեղյակ չէ՝ ՔՊ-ում կա՞ սորոսականների թև, թե՞ ոչ (տեսանյութ)

Ավինյանը տեղյակ չէ՝ ՔՊ-ում կա՞ սորոսականների թև, թե՞ ոչ (տեսանյութ)

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր պատասխանելով Hraparak.am-ի հարցին ներկուսակցական դեմոկրատիայի և Փաշինյանի կողմից փաստացի կուսակցությունը կառավարելու մասին հարցին, ասաց, որ վարչության ներսում եղել են որոշումներ, որոնք չեն բխել Նիկոլ Փաշինյանի ցանկությունից:

Հարցին՝ ճնշումներ չե՞ն լինում նրա կողմից վարչության վրա, Ավինյանն ասաց, թե ճնշումներ՝ որպես այդպիսին, չեն լինում:

Մեր մյուս հարցին, թե իրենց ներսում կա՞ սորոսականների  թև, Ավինյանը ծիծաղով պատասխանեց. «Չգիտեմ, եթե նույնիսկ կա այդպիսի թև, ես նման թևի մասին տեղյակ չեմ»:

Մանրամասն՝ տեսանյութում: