Զախարովայի պատասխանը, թե ինչու Պուտինը Փաշինյանին չի շնորհավորել

Զախարովայի պատասխանը, թե ինչու Պուտինը Փաշինյանին չի շնորհավորել

 

Դիվանագիտության մեջ ամենափոքրիկ ժեստն անգամ հենց այնպես չի արվում․ դա պատասխան ունի։

Հայաստանյան համար մեկ խնդիրը դարձել է՝ ինչու՞ Վլադիրմիր Պուտինը չշնորհավորեց Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքը։ Դա փոքրիկ ժեստ չէ, որպեզի անտեսվի։  Դա մեծ մեսիջ է։ Նման դեպքում այդ մասին բարձրաձայնելը, հարցնելը նույնն է, թե հարցնում ես, բայց ոչինչ չես իմանալու։ Ոչինչ չես իմանալու, որովհետև ստանալու ես դիվանագիտական այնպիսի պատասխան, որը վերծանելուց հետ հավանական 10 պատասխան կունենաս։

Մարիա Զախարովային  Tert.am-ը հարցնում է, թե ինքը ինչպես կմեկնաբանի փաստը՝ ինչու ՌԴ-ի բարձագույն ղեկավարությունը չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին, նա պատասխանում է․

«Ինձ թվում է՝ դա նույնն է, եթե տղամարդուն հարցնես՝ «դու ինձ սիրո՞ւմ ես»:

Ա՜յ քեզ բան․․․ 10-ը չէ, հարյուր խորհրդավոր դիվանագիտական գաղտնիք կա այս պատասխանի մեջ։ Բայց այդ գաղտնիքների մեջ ավելի ընդհանրականը վերցնենք։  

Տղամարդիկ կան, չէ՞, որ իրենց սերը չեն արտահայտում, բայց սիրում են։ Մեր ռուս բարեկամն ընդունենք այդպիսին է․ այդպես է արտահայտում իր սերը։ Անմիջապես հակընդեմ հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչու՞ էր նախկիններին անմիջապես շնորհավորում։

Հենց այդ հարցն էլ տրվում  է՝  ինչ-որ բան փոխվե՞լ է, Մարիա Զախարովան արձագանքում է․ «Արդեն պատասխանել եմ»:

Սա կոչվում է սառը դիվանագիտություն։ Ինչ էլ հարցնես, նույնն է, թե ոչինչ չես հարցրել, որովհետև կոնկրետ պատասխան չես ստանալու։