Թրամփին առաջադրել են Նոբելյան մրցանակի

Թրամփին առաջադրել են Նոբելյան մրցանակի

Ճապոնիայի վարչապետ Սինդձո Աբեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունն է առաջարկել խաղաղության Նոբելյան մրցանակի համար, Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման ջանքերի համար։ Այս առաջարկը Տոկիոն արել է Վաշինգտոնից եկած ոչ-պաշտոնական խնդրանքից հետո։

Ինչպես հայտնում է Рен ТВ-ն, նման խնդրանքը Տոկիոյին հղվել է Սպիտակ տանից՝ անցյալ տարի Թրամփ-Կիմ Սինգապուրյան հանդիպումից հետո։

Նշենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ կարծում է, որ արժանի է Նոբելյան մրցանակ ստանալու։