Որտե՞ղ են անցկացվելու համահայկական խաղերը

Որտե՞ղ են անցկացվելու համահայկական խաղերը

2019 թվականի օգոստոսի 5-17-ը կայանալու են համահայկական մարզական 7-րդ խաղերը։ ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է կազմկոմիտե՝ փոխվարչապետ Տ․ Ավինյանի գլխավորությամբ։ 

Համահայկական նշանակության նման բացառիկ միջոցառումը այս տարի առաջին անգամ անցկացվելու է միաժամանակ Հայաստանում և Արցախում։ Համահայակկան խաղերի համաշխարհային կոմիտեն պատմական այս փուլում առավել քան կարևորում է խաղերի պաշտոնական մեկնարկը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում՝ որպես համահայկական մասնակցության և համերաշխության ապացույց։

Բացման արարողությունը և մրցումային երեք օրերը տեղի կունենան Ստեփանակերտում՝ օգոսոստոսի 5-8։ Մրցումային հաջորդ օրերը և եզրափակիչ հանդիպումները կանցկացվեն Երևանում՝ օգոստոսի 9-17։ Փակման և պարգևատրման արարողությունը, ավանդույթի համաձայն, տեղի կունենա Ազատության հրապարակում՝ օգոստոսի 17-ին։ 

Աշխարհի տարբեր ծայրերից, սփյուռքի հայաշատ համայնքներից սպասվում է հազարավոր մարզիկների, մարզիչների, երկրպագուների մասնակցություն համահայկական խաղերին, այցելություն Արցախ և Հայաստան։ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն այսօրվանից ձեռնամուխ է լինում կազմակերպչական աշխատանքներին։ ՀՀ կառավարության և Արցախի իշխանույթունների  անվերապահ աջակցությամբ մենք համահայկական նշանակության այս միջոցառումը կազմակերպելու ենք ամենաբարձր մակարդակով։

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ՝ Իշխան Զաքարյան