Զովունցիները գիշերը գերեզմանատանն են անցկացնում. խաթարվել է գյուղի անդորրը

Զովունցիները գիշերը գերեզմանատանն են անցկացնում. խաթարվել է գյուղի անդորրը

Կոտայքի մարզի Զովունի համայնքի բնակիչների անդորրը 4 օր է, ինչ խաթարված է: Բնակիչները մեզ պատմեցին, որ հուլիսի 26-ին ժամը 14:45-ի սահմաններում նկատել են գյուղի գերեզմանոցի սկզբնամասի գերեզմանների վրա վառվող մոմեր ։  

60-ից ավել գերեզմաններ պղծվել և վերածվել են ծիսակատարության կենտրոնի։Բնակիչների խոսքերով ենթադրում են որ դրանք ,այսպես կոչված,սատանայապաշտ էմոներն են արել։Հիմա գյուղացիները  հերթապահություն են իրականացնում գյուղի գերեզմանատանը։

Ի դեպ,նման դեպքեր նկատվել են նաև Չարենցավանի,Դավիթաշենի և Սովետաշենի գերեզմանատներում: