Նախնական կալանքի տակ գտնվող գործարարը հրաժարվել է զբաղեցրած պաշտոնից

Նախնական կալանքի տակ գտնվող գործարարը հրաժարվել է զբաղեցրած պաշտոնից

Նախնական կալանքի տակ գտնվողNissan ընկերության ղեկավար Կարլոս Գոնը հրաժարական է տվել ընկերության գործադիր տնօրենի պաշտոնից։ Այս մասին «Կյոդո» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է Գոնի մտերիմներից Խոսե Մունյոսը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մնալով հանդերձ այդ պաշտոնում, Գոնը զրկվել էր Չինաստանի հետ գործարքներ կնքելու կամ հարաբերություններ վարելու իրավունքից։ Ընկերության ներսում իրականացրած հետաքննությունը պարզել է, որ Բրազիլիա այցի ժամանակ Գոնը չհիմնավորված ծախսեր է կատարել, սեփական թիկնազորի թիվը ավելացնելով։ Այդ ժամանակ Մունյոսը զբաղվում էր ընկերության ամերիկյան բաժանմունքի գործերով։