Մեսսին ու Ռամոսը չեն մասնակցի այսօրվա հանդիպմանը

Մեսսին ու Ռամոսը չեն մասնակցի այսօրվա հանդիպմանը

Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրի շրջանակում այսօր՝ օգոստոսի 14-ին, ՊՍԺ-ն սեփական հարկի տակ ընդունելու է «Ստրասբուրին»։ Ահա և ինչպես գրում են ֆրանսիական մարզական հայտնի պարբերականները, ՊՍԺ-ի նորեկ Լիոնել Մեսին ֆրանսիական ակումբի կազմում նորամուտը կնշի օգոստոսի 29-ից ոչ շուտ, հետևապես այսօրվա խաղին չի մասնակցի։ Ըստ տարբեր հրապարակումների՝ արձակուրդից հետո արգենտինացի հարձակվողը դեռ մարզավիճակ չի հավաքել, այդ պատճռով նրա մասնակցությունը քիչ հավանական է «Ստրասբուրի» դեմ խաղում։ Նշենք, որ ՊՍԺ-ի նորեկներից Սերխիո Ռամոսը նույնպես այսօր չի խաղա, քանի որ վնասվածք ունի։