Թյուրքալեզու երկրների ղեկավարները կհավաքվեն Ադրբեջանում

Թյուրքալեզու երկրների ղեկավարները կհավաքվեն Ադրբեջանում

Թյուրքալեզու պետությունների համագործակցության հերթական 7-րդ հավաքը տեղի է ունենալու Ադրբեջանում։ Այս մասին հայտնում է Kapsamhaber-ը, վկայակոչելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը՝ արված կազմակերպության գլխավոր քարտուղար Բաղդադ Ամվրեեւի հետ հանդիպման ժամանակ։ Հավաքին որպես պատվավոր հյուր հրավիրված է լինելու նաեւ Թուրքմենստանի նախագահ Կուրբանկուլի Բերդիմուհամմեդովը։ Ուշագրավ է, որ Էրդողանը հույս է հայտնել, որ Ուզբեկստանը եւս կմասնակցի համաժողովին։ Հաջորդ ուշագրավ ժեստը, որն արել է Էրդողանն այն է, որ առաջարկել է Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին գրավել Թյուրքական խորհրդի պատվո նախագահ նշանակել։