ՌԴ դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում․Ռ․ Ռուբինյան

ՌԴ դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում․Ռ․ Ռուբինյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների նիստից հետո, որի շրջանակներում քննարկվել էր նաև ՌԴ դեսպանի և Ռոբերտ Քոչարյանի միջև տեղի ունեցած հանդիպումը, խոսել եմ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։

Նախարարն ինձ տեղեկացրեց, որ իրականում ՌԴ դեսպանն այս առնչությամբ անցած ուրբաթ հրավիրվել է ԱԳՆ, որտեղ դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում։

Իսկ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանն այս մասին հանձնաժողովի նիստի ընթացքում չէր ասել, որովհետև այդ պահին չուներ տեղեկությունը հրապարակայնացնելու թույլտվություն»։

ՀԳ Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հարց էր ուղղել փոխնախարարին, թե՝ «Ինչո՞ւ մինչև հիմա ՌԴ դեսպանը չի կանչվել ԱԳՆ՝ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման վերաբերյալ պարզաբանում տալու համար», ինչին փոխնախարարը պատասխանել էր, որ դեսպանը դիվանագիտական տեսանկյունից որևէ սխալ բան չի արել։