Հիմնական ուղերձը նույնն է, կլինեն որոշ փոփոխություններ

Հիմնական ուղերձը նույնն է, կլինեն որոշ փոփոխություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրեց, որ արտակարգ դրության խստացված ռեժիմը, որը սահմանվել էր 1 շաբաթով, կերկարաձգվի ևս 10 օրով։ Նա ասաց, որ այդ մասին այսօր կհայտարարի նաև պարետ Տիգրան Ավինյանը, նա նաև կհրապարակի տնտեսական գործունեության թույլատրելի ճյուղերի ցանկը, որում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ, սակայն հիմնական ուղերձը մնացել է նույնը։

Հիշեցնենք, որ այս 1 շաբաթում քաղաքացիները ստիպված էին իրենց տները լքել խիստ անհրաժեշտության պարագայում՝ ունենալով ձևաթուղթ, փակվեցին սրճարանները և հանրային սննդի օբյեկտներ, որոշ սուպերմարկետների առանձին մասնաճյուղեր։