Որոնք են այն պատճառները, որ խանգարում են ՍԴ-ին

Որոնք են այն պատճառները, որ խանգարում են ՍԴ-ին

Սահմանդրական դատարանի լեգիտիմությանը, ավելի ճիշտ, ոչ լեգիտիմությանը նվիրված քննարկման ժամանակ իշխանության պաշտպանող քաղհասարակության և քաղաքական ուժերի ներկայացուցիչները ՍԴ  անդամ Ալվինա Գյուլումյանին ներկայացրեցին իրենց բոլոր նախօրոք հնչեցված գնահատականները։ Արթուր Սաքունցը հայտարարեց, որ Սահմանադրական դատարանն անկախությունից ի վեր չի կայացել, Դանիել Իոննիսյանը էլ ներկայացրեց հարցումների արդյունքներ, ըստ որոնց՝ դատարաններին վստահում է հասրակության 6,5 տոկոսը։ Ի դեպ, ներկա չէին ներկայացուցիչներ Արդարադատության նախարարությունից, ԼՀԿ-ից ու ԲՀկ-ից, ովքեր երեկ մերժել էին նաև «Վերնատան» քննարկմանը ներկա լինելու առաջարկը։

Այս բոլոր կարծիքներին ներկայացրած ՍԴ ամնդամ Ալվինա Գյուլումյանը բաց և անկեղծ խոսեց այս թեմայով՝ ասելով․«Եթե չընդունեմ, որ ինչ-որ բացթողում եղել է, անկեղծ չեմ լինի, իսկ ինչո՞ւմն է այդ բացթողումը»։ Ալվինա Գյուլումյանը որպես առաջին պատճառ նշեց երբեմն՝ դատարանի ոչ հրապարակային և ոչ թափանցիկ գործունեությունը, որի պատճառներից մեկն էլ այն է, որ այսօր հնչում են նման գնահատականներ։

Ալվինա Գյուլումյանը նկատեց, որ դրա օբյեկտիվ պատճառներից մեկն այն է, որ ինչ-որ ժամանակ անց  ներդվեց քննության գրավոր ընթացակարգը և  դրանով ՍԴ-ն հասարակությունից մի փոքր կտրվեց։ «Եվ նման հանդիպումները անհրաժեշտ են, որպեսզի մենք կարողանանք մեր խոսքը ասել։ Առաջինը, որ խանգարում է հրապարակային գործունեությանը, դա մեր պարտավորությունն է՝ լինել քաղաքականապես չեզոք և զսպվածություն ցուցաբերել։ Եվ երևի այդ պատճառով ես ձեռնպահ կմնամ որոշ գնահատակններին ուղիղ պատասխանելուց»,-ասաց նա։

Նաև Ալվինա Գյուլումյանը հայտարարեց, որ չի եղել նորանկախ պատմության մեջ որևէ պահ, երբ դատարանները չդիտարկվեին, որպես ամեն ինչի համար մեղավոր։
«Եկեք չմոռանանք, դուք նշում եք՝  6,5 տոկոս վստահություն, բայց ո՞ր տոկոսն է առնչվում դատարանների հետ, և արդյոք հարցվածնները դատարանների հետ երբևէ առնչվող անձինք են»,-Դանիել Իոննիսյանին պատասխանեց Գյուլումյանը։ Սակայն նա չի էլ կարող ասել, որ այո, դատարանները բարձր վստահություն ունեն։

Պատճառ համար երկու․ դա  քաղաքական իշխանությունների վերաբերմունքն է դատարաններին, երբ իշխանությունենրը ինչ-որ մի տեղ տեսնում են արդյունավետության պակաս և հիշում են, որ դրա համար դատարաններն են մեղավոր։
«Դատական իշխանության անկախության մասին խոսելով՝ կարող եմ ասել, որ իշխանության մյուս թևերից  ուղղակի իրավունք չունեն դատարանի ակտը քննադատել։ Դա կարող է անել քաղհասարակությունը, այլ քաղաքական ուժեր,  անհատներ, և , բնականաբար, եթե մեծ լեիտիմություն  ունեցող իշխանությունը  հարվածի տակ է վերցնում դատական համակարգը, նույն արձագանքը պետք է լինի հասարակության կողմից»։

Նաև Գյուլումյանը նկատեց, որ ցավալի է, որ երբ ՍԴ դատարանի ոչ լեգիտիմ լինելու մասին խոսում են մարդիկ, որոնք այդ դատարանի մշտական դիմողների մեջ են և որոնց դիմումները բավարարվել են։