Ուկրաինան վերսկսել է սահմանային պատի կառուցումը Ռուսաստանի հետ

Ուկրաինան վերսկսել է սահմանային պատի կառուցումը Ռուսաստանի հետ

Ուկրաինայում վերսկսվել են Ռուսաստանի հետ սահմանին սահմանային պատի կառուցման աշխատանքները։ Այս մասին հայտնում է «ՈՒՆԻԱՆ» լրատվական գործակալությունը։ Ըստ հրապարակված պաշտոնական հաղորդագրության, սահմանային պատի կառուցման աշխատանքները վերսկսվել են այն տեղամասերում, որտեղ թույլ են տալիս եղանակային պայմանները։

Աշխատանքները ներկայումս ակտիվորեն ընթանում են Լուգանսկի մարզում, իսկ Խարկովի մարզում իրականացվում են տեսադիտարկման եւ տեսահսկման սարքերի տեղադրման աշխատանքները։ Աշխատանքները ավարտվելու են 2021 թվականին։

Նշենք, որ ռուս-ուկրաինական սահմանի ձգվածությունը կազմում է 2,3 հազ կմ եւ սահմանային պատ է կառուցվել 47 տոկոսում, այդ երկարության։ Այս տարի նախատեսվում է կատուցումն իրականացնել մոտ կես միլիարդ գրիվնիի շրջանակներում։ Ինչպես հայտնում է РБК-ն նախագիծը հաստատվել էր դեռ 2015-ին Արսենի Յացենյուկի կարգադրությամբ։