Ռուսաստանում գրոհայիններ են ոչնչացվել

Ռուսաստանում գրոհայիններ են ոչնչացվել

Ռուսաստանի Ստավրոպոլյան երկրամասի Շպակովսկի շրջանում Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնաբերել ու ոչնչացրել է ահաբեկիչների, որոնք պլանավորել են ահաբեկչական բռնարարքներ իրականացնել։ Այս մասին, ըստ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ազգային հակաահաբեկչական կոմիտեն։ Ըստ հրապարակման, մարտի 14-ին ԱԴԾ-ն ստացել է տեղեկություններ այն մասին, որ հնարավոր է զինված բանդիտների տեղաշարժ լինի Բալկի գյուղակի տարածքում։ Իրավապահները փորձել են կանխել բանդիտների շարժը, սակայն մեքենայում գտնվողները հրազենային կրակ են բացել իրավապահների ուղղությամբ, կիրառել նույնիսկ նռնակ եւ փորձել փախուստի դիմել եւ թաքնվել։ Փոխհրաձգության ընթացքում երկու զինյալներն էլ ոչնչացվել են։ Երկու բանդիտներն էլ ծնունդով Վոլգոգրադի մարզից են, որ Ստավրոպոլի երկրամաս են մեկնել ահաբեկչական բռնարարք կատարելու համար։