Հոգեբուժարանում գտնվող անձը ուզել է, որ վերանա «իր հետ խոսող» հարևանուհին

Հոգեբուժարանում գտնվող անձը ուզել է, որ վերանա «իր հետ խոսող» հարևանուհին

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանկված է թեթև աստիճանի մտավոր հետամնացության ախտորոշմամբ, հոգեբուժարանում հաշվառված Արտյոմ Արևշատյանի դատավարությունը։

Նա, ըստ մեղադրական եզրակացության, ցանկացել է, որ վերանան իրեն անհանգստացնող վերևի հարևանները, ինչի համար բարձրացել է իրենց վերևի հարկի հարևանուհու՝ Մ.Հարությունյանի բնակարան, ոտքով հարվածել ու բացել դուռը, ապօրինի մուտք գործել բնակարան,որտեղ որոնելով ու չգտնելով իր հետ խոսող անձանց՝ նույն բնակարանի խոհանոցից վերցրած լուցկով որոշել է այրել բնակարանը,որ իրեն անհանգստացնողները վերանան,ապա այրել հյուրասենյակի սեղանի սփռոցը, որը ծայրի հատվածում այրելով մարել է, ինչից հետո՝ Ա.Արևշատյանը մտափոխվել է այրել բնակարանը և վերադարձել է տուն :