Նիկոլը ճիշտ էր, նախարարները՝ ոչ․ «Արմաթ»-ի շուրջ «կռուտիտներում»

 Նիկոլը ճիշտ էր, նախարարները՝ ոչ․ «Արմաթ»-ի շուրջ «կռուտիտներում»

Երբ կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանն անսպասելի հարցրեց, թե 21-րդ դարում հնարավո՞ր է, որ Հայաստանում «Արմաթ» լաբորատորիաների 260 խմբավար, որոնք ղեկավարում են 350 խմբակ, արդեն 3 ամիս աշխատավարձ չստանան նախարարներ՝ Ատոմ Ջանջուղազյանը, Արայիկ Հարությունյանը, Հակոբ Արշակյան սկսեցին «կռուտիտի» ժանրում համոզել, որ մինչ այժմ լաբորատորիաները ֆինանսավորվել են դրամաշնորհային ծրագրերով, այս տարի որոշվել է ֆինանսավորումը կազմակերպել մրցութային կարգով, դրան «Արմաթը» դեմ է եղել, սկսվել են բանակցություններ։ Ապա նախարարներից մեկն էլ վարչապետի համար պարզաբանեց, որ տպավորություն է, որ պետական աշխատողները 3 ամիս է՝ աշխատավարձ չեն ստանում, պետական չեն՝ ՀԿ են։

Այնուհետև  Արայիկ Հարությունյանը  պարզաբանեց, որ մրցույթը ռիսկային է, քանի որ, եթե այն «Արմաթ» լաբորատորիաները չշահեն, նրանք կզրկվեն աշխատելու իրավունքից: «Այդ դեպքում, ինչո՞ւ ենք այն ժամանակ այդ որոշումը կայացրել»,- հարցրեց վարչապետը: Փաշինյանին պատասխանեց Հակոբ Արշակյանը` ասելով. «Այն ժամանակ մանրակրկիտ ու խորը քննարկումներ չեն եղել, նախագիծը հապճեպ է ընդունվել»:  

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, իհարկե, մոռացավ վարչապետի մոտ հիշատակել, որ այս հապճեպության արդյունքում ծրագրի ուղիղ ֆինանսավորման 15 տոկոսի չափով  կառավարությունը պետբյուջեից պետք է  վճարի աշխատողների աշխատավարձերի ուշացման համար տուգանքներ՝ յուրաքանչյուր ուշացված օրվա համար՝ 0․18 տոկոսի չափով։

Հհաշվի առնելով, որ այս պատմության արդյունքում՝ պետության կողմից իր պարտավորությունը չկատարելու  արդյունքում  խախտվել է 260 հոգու աշխատանքային իրավունք։  Եվ անկախ նրանից, թե նրանք պետակա՞ն աշխատողներ են, թե մասնավոր,  պայմանագրով ամրագրված այդ՝  սուբսիդավորման պարտավորությոնը ստանձնել է պետությունը և պետության կողմից իր պարտավորության չկատարման արդյունքում է, որ այդ մարդիկ 3 ամիս աշխատավարձ չեն ստանում։

«Փաստորեն, այս ամենն արվել է, իբր, ֆինանսական արդյունավետությունը բարձրացնելու համար, բայց իրականում այսօր իսկ ունենք պետբյուջեի ծասխերի աննպատակ ավելացում»․- «Հրապարակի» հետ զրույցում ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։

Իրականում, տնտեսագետի գնահատմամբ՝ պատճառը  ոչ թե հապճեպությունն է, այլ այն, որ այս կառավարությունը տառապում է համատարած մրցույթների մոլուցքով՝ առանց գնահատելու այս կամ այն կազմակերպության հարցի առանձնահատկությունն ու բնույթը․ «Արմաթ»-ի դեպքում ծրագրի՝ ակնհայտ բացառիկությունը։ Ի դեպ, կառավարության որոշումները, բյուջետավորման  մասին  օրենսդրությամբ՝  ակնհայտ բացառիկ ծրագրերը պետք է ստանան ուղղակի  ֆինանսավորում։ Ի դեպ,  օրենսդրությամբ բացված է նաև, թե որն է բացառիկությունը, այն է՝ որպես որ  ծրագիր, որը գերարդյունավետ է և որի նման   երկրորդը չկա շուկայում, որ կարող է նմաատիպ ծրագիր առաջարկել։ 

Նախ, ներկայացնենք, թե ինչ է «Արմաթ» լաբորատորիաների ծրագիրը․ այն  պետական-մասնավոր բացառիկ  արդյուվետ գործընկերության  օրինակ է․ ՀԿ-ն պարտավորվել է կատարել ներդրումներ, իր հաշվին  ձեռք է բերել  արդիական  համակարգիչներ, տեխնիկա և գույք,   որոնք որպես փոքրիկ լաբորատորիաներ տեղադրված են դպրոցներում, իսկ պետությունն էլ որպես գործընկեր պարտավորվել է այս համակարգչային գիտելիքները ուսուցանող մասնագետներին՝ խմբակավարներին  համապատասխան ծրագրային ապահովմամբ, վճարել  աշխատավարձ։
Ըստ տնտեսագետի ի՞նչ է կատարվել այս 3 ամիսների ընթացքում։

 Ըստ նրա՝ ի վերջո,  կառավարությունն էլ է հասկացել,  որ չկա երկրորդ կազմակերպություն, որը պատրաստ կլինի իր ներդրումներով ու նմանատւպ պայմաններում  դպրոցներում ստեղծել անվճար հիմունքներով  լաբորատորիաներ և միաժամանակ՝ մատուցել  ուսուցման ծառայություն և դրա համար էլ մրցույթ չի հայտարարվել։

«Եթե լիներ նման կազմակերպություն, ապա մրցույթն առնվազն տեղի ունեցած կլիներ և այդ ծրագիրը կիրականացվեր»։   Փաստորեն, մրցույթը տեղի չի ունեցել, քանի որ մրցույթի 2-րդ մասնակից չի հայտնվել։ Փաստորեն, սրանով նաև ապացուցվում է ծրագրի բացառիկությունը։
Ի դեպ, լաբորոտորիան էլ կառավարությանը զգուշացրել է, որ եթե մրցույթը չշահի, իր գույքն է՝ հետ կվերցնի այլ նպատակի ծառայեցնելու համար։

«Փաստորեն, բացառիկ արդյունավետ ծրագիրը ծախողվում է կառավարության ընդհանրացված մոտեցումներով, ինչ-որ դրվագային փոփոխություններով՝ առանց էության մեջ խորանալու։ Եվ սա էր ասում պարոն Վարչապետը, ինչի հետ լիովին համաձայն եմ, որ այս երևույթը գնահատեց որպես աննորմալություն, որովհետև ինչ՞ կառավարությունը վերցնում ու փակում է բացառիկ մի ծրագիրը, որն, ի դեպ, ենթակա է տարածման»,-ասում է Թադևոսը։

Հիշեցնենք, որ  կառավարության նիստին որոշվեց հարցը քննարկել վաղը, նախարարական կոմիտեի նիստում ու նաև պարզել` ով է եղել մեղավորը։