Կթողարկվի առաջին 5G ցանցն ԱՄՆ-ում

Կթողարկվի առաջին 5G ցանցն ԱՄՆ-ում

Ամերիկյան Verizon բջջային օպերատորը հայտարարել է, որ շուտով թողարկելու է ԱՄՆ առաջին համընդհանուր հասանելիություն ունեցող կոմերցիոն 5G ցանցը։ Այն կսկսի գործել այս տարվա ապրիլի 11-ից։ Այս մասին գրում է The Verge-ը։ Նոր կապը, սակայն, ունի մի քանի նրբերանգներ։

Նախ, վերջինիս կարող են միանալ առայժմ դեռ միայն Միննեապոլիսի եւ Չիկագոյի բնակիչները, այն էլ ոչ ամենուր։ Այն բավական թանկ է եւ բաժանորդները հավելյալ ամսեկան 10 դոլար պետք է վճարեն սովորական անսահմանափակ համացանցի փոխարեն։ Տարիֆները տատանվում են ամսեկան 85-105 դոլարի միջեւ։ Թե ինչ արագություն է ունենալու 5G կապը, չի մանրամասնվում։ T-Mobile-ն էլ, որը հանդիսանում է ԱՄՆ մյուս խոշոր բջջային օպերատորը, հայտարարել է, որ չի պատրաստվում իր 5G կապի բաժանորդների համար վճար ավելացնել եւ հավելել, որ սեփական համանման կապը կգործարկի արդեն տարվա երկրորդ կեսին։