Ի՞նչ է խորհրդանշում Տավարացյանի երդումը

Ի՞նչ է խորհրդանշում Տավարացյանի երդումը

Ի հեճուկս օրենքի հետ ակնհայտ խնդիրների, կոլեգաների ու իրավաբանների վրդովմունքի, տարբեր տարիներին քաղաքական պայքարի մեջ եղած մարդկանց հիշողությանը, 9 ամիս առաջ հրաժարական տված Նախշուն Տավարացյանը երդվեց և հայտարարեց, որ կազմ պատրաստ է վեթթինգի։ Նաև ասաց, որ իր մեջ պոտենցիալ ունի։

Հիշեցնենք, որ ԲԴԽ-ում հրաժարականների տարափը այն հիմնավորմամբ էր, որ դատական իշխանության ինքնամաքրումը պետք է սկսել «մաքուր ձեռքերով»՝ մաքուր էջից։  Հարցը միայն այն չէ, որ երբ իմքայլական պատգամավորները դեռ մանկապարտեզ էին գնում կամ դպրոցահասակ երեխաներ էին, ադրբեջանական ՀԽՍՀ –ի Շամխոր քաղաքում ծնված  տիկին դատավորը «Ա1» էր փակում․նա հայտնի է ոչ միայն  «Ա1» -ի  դատերով, և մշտապես չի հեռացել մամուլի էջերից՝ իր կայացրած վճիռներով։ Նյութը լիուլի կբավականացնի, որ բոլոր դատարանների դիմաց «հատ-հատ» պառկելու խոստւմ տված Գասպարին գնա ու հանգիստ սրտով պառկի։ Եվ փաստացի, որքան էլ իմքայլականներն ասեն, որ իրենց համար ևս զարմանալի էր այս երդումը, այն խորհրդանաշում է մի բան։ Որ նոր Հայաստանի նոր ԲԴԽ-ում տեղ կա «Ա1 պլյուսը» փակած դատավորի համար։

Ի վերջո, օդում կախված լուրերի համաձայն՝ դատավորների և իշխանությունների միջև կապող ֆիգուրներ կան, կարող էին հայտնել։ 

Անդրադառնանք տիկին Տավարացյանի մի քանի վճիռներին ևս։

Կարդում ենք 2015 թվականի մամուլ․տիկին Տավարացյանը միակողմանի դատավարություն է արել՝ պատճառաանելով, թե պատասխանողին չեն գտնում: Քաղաքացի Լեւոն Թադեւոսյանը, որի գլխին ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանի վճռով 205 հազար 749 դրամի տուգանք է «սարքվել» վերաքննիչի որոշման մասին պատահաբար տեղեկացել է այն փոստով ստանալուց հետո հետո միայն։  2010 թվական Նախշուն Տավարացյանը վճռել է, որ «Հետաքննող լրագրողները» ՀԿ-ն պետք է հերքեր Վարուժան Ներսիսյանի պատիվն ու արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները և փոխհատուցի վնասը` 450 հազար դրամ փաստաբանական ծախսը: 

2011 թ․ Նախշուն Տավարացյանի և ղատավորներ Ս.Միքայելյանի և Դ. Խաչատրյանի կայացրած դատական ակտի կապակցությամբ ամերիկահայ Օշին Փիրումյանն էր բաց նամակներ էր գրում  ակնհայտ ապօրինի վճռի մասին՝ ակնկալելով կարգապահական վարույթ եւ Հատուկ քննչական ծառայությունից էլ՝ քննություն, թե ինչի՞ արդյունքում են դատավորները կայացրել ակնհայտ ապօրինի որոշում, ի՞նչ են 2005 թվականին ստացել նրանք նման որոշում կայացնելու փոխարեն: