Yerevan Today-ի տեխնիկան երբ են վերադարձնելու
ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սերյանյանը հարցում է կատարել ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն, որպեսզի պարզի ինչո՞ւ մինչ այժմ «Երևան Թըդեյ» լրատվականի գրասենյակից առգրավված համակարգիչները չեն վերադարձվել: Պետի տեղակալ Մեսրոպյանը պատասխանել է, որ համակարգչատեխնիկական փորձաքննությունը դեռ չի ավարտվել:
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի համաձայն փորձաքննությունը կավարտվի 2018թ դեկտեմբերի 27-ին, որից հետո առգրավված տեխնիկան կվերադարձվի:
Հիշեցնենք որ սեպտեմբերի 17-ին, ժամը 08։00-ին Քննչական կոմիտեի ներկայացուցիչները մտել են Yerevan Today-ի լրատվական խմբագրություն՝ խուզարկություն կատարելու՝ փնտրելով գաղտնալսում կատարող սարքեր, ձայնագրություններ,պարզելու, թե ինչպե՞ս է կայքէջը ստացել և կայքէջում հրապարակել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման youtube-յան լինքը։
Կարծիքներ