Պետր Չեխն ավարտում է կարիերան

Պետր Չեխն ավարտում է կարիերան

Պետր Չեխը ապաքինվեց ծանր վնասվածքից որպեսզի նվաճի ամեն ինչ: Ընդհանուր առմամբ «Չելսիի» և «Արսենալի» հետ միասին Չեխը նվաճել է 18 մրցանակ: Նա 2012 թվականին «Չելսիի» հետ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում էր: Եզրափակիչ խաղի լրացուցիչ ժամանակում Չեխը հետ մղեց 11 մետրանոց հարվածը, ինչպես նաև կատարեց ևս մի քանի փայլուն սեյվեր:

Լեգենդար դարպասապահը որոշել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ավարտել կարիերան: Մյունխենում կայացած եզրափակիչը կարելի է համարել Չեխի կարիերայում լավագույն հանդիպումը: Նա այդ օրը ետ մղեց երեք 11 մետրանոց հարված: Նախ լրացուցիչ ժամանակում նա կանգնեց գնդակի ճանապարհին Արիեն Ռոբենի հարվածից հետո, ապա հետխաղյա հարվածաշարի ժամանակ ետ մղեց գնդակը Շվայնշտագերի և Իվիցա Օլիչի կատարած հարվածներից հետո:

Չեխի կարիերան ավելի փառահեղ է դարձնում վնասվածքը, որը կարող էր նաև մահացու լինել դարպասապահի համար, բայց նա հաղթահարեց այն: Վնասվածքից հետո նա երկար ժամանակ հանդես եկավ բարձր մակարդակով և նվաճեց բազմաթիվ տիտղոսներ:

Պետր Չեխը 36 տարեկան է․․․