Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նիկիտա Սիմոնյանը պարգևատրվել է 

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նիկիտա Սիմոնյանը պարգևատրվել է 

ՌՖՄ փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի» շքանշանով: 

Հրամանագրի մեջ ասվում է․ 
«Համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի հայկական ֆուտբոլին մատուցած անուրանալի ծառայությունների եւ ունեցած ակնառու նվաճումների համար, Նիկիտա Պավելի Սիմոնյանին  պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով »։

Նշենք, որ օրերս լուրեր էին շրջանառվում այն մասին, թե Նիկիտա Սիմոնյանը առողջական լուրջ խնդիրների պատճառով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն ՌՖՄ մամուլի ծառայությունը հերքեց այդ տեղեկությունը՝ նշելով, որ Սիմոնյանը եղել է հիվանդանոցում միայն որոշակի ստուգումներ անցնելու նպատակով։