Նախագահի թեկնածուն պատմել է իր եւ գործող նախագահի հանդիպման մասին
Ուկրաինացի դերասան, հումորիստ Վլադիմիր Զելենսկին «Ուկրաինսկայա պրավդա»-ի հետ զրույցում պատմել է, որ դեկտեմբերին հանդիպել է Ուկրաինայի գործող նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ։ Ընդ որում, Պորոշենկոյի աշխատակազմի նախաձեռնությամբ, հատուկ Պորոշենկոյի ցուցումով են հրավիրել, որպեսզի հասկանան, թե առաջիկա նախագահական ընտրություններում ինքը առաջադրվելու է, թե՝ ոչ։ Ի պատասխան էլ ինքը ասել է, որ մտածում է։ Զելենսկին նշել է, որ Պորոշենկոն ասել է, որ ինքը ջանքեր է թափում, ու երկրում վիճակը բավական բարդ է։ Ուշագրավ է այն, որ Զելինսկին կատակել է ասելով, թե ամենայն հավանականությամբ նա այդպես կատակում է, որ ջանքեր է թափում։
Կարծիքներ