Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ Ադրբեջանի ԱԳ նախարար

Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ Ադրբեջանի ԱԳ նախարար

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Այս մասին նա ասել է ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում՝ ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ հանդիպման ժամանակ։

Ըստ ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցման, հանդիպման ընթացքում Բայրամովը Լինդեին ներկայացրել է ռեգիոնում անվտանգության հետ կապված իրադրությունը, նաեւ հարցեր, որոնք առնչվում են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ 2020 թվականի նոյեմբերի իննին կնքված եռակողմ հայտարարության իրականացման ընթացքին։