Այսօր գործկոմը դարձել է իշխանական կառույց. չեմ հասկանում, թե ֆեդերացիան ինչ է տալիս քաղաքական գործիչներին. Սուրեն Բաղդասարյան

Այսօր գործկոմը դարձել է իշխանական կառույց. չեմ հասկանում, թե ֆեդերացիան ինչ է տալիս քաղաքական գործիչներին. Սուրեն Բաղդասարյան

Red Eagleas ֆան շարժումը ֆուտբոլային  հանդիպում-քննարկում է կազմակերպել։

Այստեղ են հայկական ակումբային ֆուտբոլի մի շարք ներկայացուցիչներ։ Հանդիպմանը ներկա են նաև մարզական մեկնաբաններ Սուրեն Բաղդասարյանը, Սլավա Սարգսյանը, Մենուա Մեհրաբյանն ու Վահան Դանիելյանը։


«Սա առաջին փորձն է նմանատիպ ֆուտբոլային քննարկում կազմակերպելու։
Օրակարգը այն է, թե ինչ է կատարվում մեր ֆեդերացիայում և ինչպես ենք տեսնում լուծումները։Մեր ֆեդերացիան բաժանվել է երկու բևեռի՝ գործկոմ և ֆեդերացիայի նախագահ։ Ես անկեղծ ասած հիմա չեմ հասկանում, թե ով է ղեկավարում ֆեդերացիան։»,- նշեց ֆան շարժման ներկայացուցիչը։

Մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանն էլ իր ելույթում նշեց.

«Այսօր գործկոմը դարձել է իշխանական կառույց։ Մեր այս անհաջողությունների համար առաջին հերթին պատասխանատու է ֆեդերացիան։ Եթե մենք պատվում ենք 9-1 հաշվով, ապա մարդիկ իրենց տեղերում չեն գտնվում։ Ես չեմ հասկանում, թե ֆեդերացիան ինչ է տալիս քաղաքական գործիչներին, ֆեդերացիայում պետք է լինեն ֆուտբոլային մարդիկ»։

Մեկնաբան Մենուա Մեհրաբյանի խոսքով՝ պետք չէ անդրադառնալ հավաքականի վերջին երկու հանդիպումներին, պետք է քննարկում ծավալել ապագայի վերաբերյալ։

«Խնդիրը այն է եղել, որ մեզ մինչև հիմա լսող չի եղել։ Այս հանդիպումը կարևոր է այն առումով, որ պետք է մեր ձայնը լսելի դարձնել։ Գուցե հենց մենք ենք թույլ տվել, որ ֆեդերացիայում գործողությունները հասնեն այս աստիճանի։ Եկեք մտածոնք, թե ինչ պետք է անենք հետագայի մասով», ասաց Մեհրաբյանը։