Բանակի կենտրոնական իշխանությանը չենթարկվելու մի պատմական օրինակ բերեմ․ Ստեփան Դանիելյան

Բանակի կենտրոնական իշխանությանը չենթարկվելու մի պատմական օրինակ բերեմ․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրել է․

Բանակի կենտրոնական իշխանությանը չենթարկվելու մի պատմական օրինակ բերեմ, որպեսզի շատ չշահարկվի բանակի իշխանությանը չենթարկվելու հանգամանքը: 1940-ին Գերմանիան օկուպացնում է Ֆրանսիայի հյուսիսը, իսկ հարավում, Վիշի քաղաքում, տեղակայվում է Ֆրանսիայի օրինական` լեգալ ու լեգիտիմ, արդար ընտրություններով ձևավորված Ֆրանսիայի կառավարությունը: Այդ կառավարությունը համագործակցում էր Հիտլերի հետ: Մոտավորապես այն, ինչը կատարվում է այսօրվա Հայաստանում:

Դե Գոլը, ի տարբերություն շատերի, չի համակերպվում այդ փաստի հետ ու Գերմանիայի ու կալաբորացիոնիստների դեմ զինված պայքար է սկսում: Կարճ ասած, բանակի մի հատվածը սկսում է չընթարկվել Ֆրանսիայի օրինական իշխանությանը: Դե Գոլը հիմա Ֆրանսիայի հերոսն է, իսկ Առաջին պատերազմի հերոս, մարշալ Պետենը, ով Վիշիի կառավարության գլուխն էր, մահվան դատապարտվեց, բայց մահապատիժը փոխարինվեց ցմահ բանտարկությամբ: Իմիջիայլոց, մեզ մոտ մահվան դատավճիռ չկա:

Հ.Գ. Քանի որ թուրքերին չենք սիրում, Աթաթուրքի զինվորական ապստամբության օրինակը, որի արդյունքում Թուրքիան փրկվեց, չեմ բերում: