Հասանովը քծնել է շեֆին և խոսել ռեգիոնում «խաղաղություն» բերելու մասին
«Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի կողմից ադրբեջանական բանակի գործունեության բարձր գնահատականը մեծ խթան է հետագա ծառայության համար»։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ ելույթ ունենալով երկրի ՊՆ կոլեգիայի՝ 2023 թվականին նվիրված նիստում։
«Ադրբեջանական բանակը Գերագույն գլխավոր հրամանատարի գլխավորությամբ դրել է տարածաշրջանում խաղաղության հաստատման հիմքերը։ Մեր բանակը պատրաստ է շարունակելու իր վրա դրված առաջադրանքների իրականացումը»,-նշել է նախարարը։
Հասանովը նշել է զինված ուժերի անձնակազմի գիտելիքների և հմտությունների կատարելագործման և զորքերի մարտունակության բարձրացման համար զորավարժությունների ինտենսիվության բարձրացման կարևորությունը, ինչպես նաև համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ տվել։
Կարծիքներ