Ո՞ւմ վրա են դրվել Հանրակրթության վարչության պետի պարտականությունները

Ո՞ւմ վրա են դրվել Հանրակրթության վարչության պետի պարտականությունները

Օրերս, վարչապետի որոշմամբ, Արսեն Բաղդասարյանն ու Ռաիսա Գալստյանը նշանակվեցին ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ:

Արսեն Բաղդասարյանը 2021 թվականից զբաղեցրել է ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետի պաշտոնը, իսկ Ռաիսա Գալստյանը 2008 թ. հոկտեմբերի 15-ին արտամրցութային կարգով նշանակվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետի տեղակալի պաշտոնում։ Նա 2018 թվականից մինչեւ օրս ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալն է եղել եւ կրկին վերանշանակվել է նույն պաշտոնում:

Ինչ վերաբերում է ԿԳՄՍ Հանրակրթության վարչությանը, ապա մեր տեղեկություններով, նախարարության գլխավոր գործառույթներից մեկն իրականացնող այս վարչությունում, որը կազմված է 3 բաժիններից, այժմ պետի պարտականությունները դրվել են ԿԳՄՍՆ Հանրակրթության եւ արտադպրոցական ծրագրերի մշակման եւ իրականացման բաժնի պետ՝ Սուսաննա Ազատյանի վրա։ Ազատյանը ԿԳՄՍ-ում է աշխատում արդեն 10 տարուց ավելի, նա քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կինն է։ Մենք տեղեկացանք, որ Ազատյանին պարբերաբար առաջարկում են մասնակցել Հանրակրթության վարչության պետի թափուր տեղի համար նշանակվող մրցույթներին, սակայն նա խուսափում է, քանի որ ամուսինը այս իշխանությունների ամենաակտիվ քննադատներից է։