«Հայաստան» դաշինքի պատգամավորներն այսօր ստացել են իրենց մանդատները

«Հայաստան» դաշինքի պատգամավորներն այսօր ստացել են իրենց մանդատները

Մշտապես պատգամավորներին մանդատների հանձնման արարողությունը եղել է հանդիսավոր: Օրինակ`ԱԺ յոթերորդ գումարման խորհրդարանի պատգամավորները մանդատները ստացել են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Իսկ ԱԺ վեցերորդ գումարման խորհրդարանի պատգամավորների մանդատների հանձնման արարողությունը տեղի է ունեցել ՀՀ կառավարության ընդունելությունների տանը: 

Այս անգամ, ըստ էության, հանդիսավոր միջոցառում չի լինի, ավելին՝ տեղեկացանք, որ այսօր «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը ԿԸՀ-ից վերցրել է դաշինքից անցած պատգամավորների մանդատները , քանի որ նախապես նման որոշում են կայացրել, որ միջոցառման չեն մասնակցի։ 

«Պատիվ ունեմ» դաշինքում նույնպես այս ֆորմատի կողմնակիցն են, սակայն դեռեւս չենք պարզել՝ ստացել են, թե ոչ, մանդատները։ Հետեւաբար՝ ԿԸՀ-ն միայն իշխանականների համար նման միջոցառում դժվար թե կազմակերպի։