Մինչեւ հիմա առողջապահության նախարարությունն այդ չափորոշիչներով է գնում, ինչի՞ մինչեւ հիմա չեք փոխել

Մինչեւ հիմա առողջապահության նախարարությունն այդ չափորոշիչներով է գնում, ինչի՞ մինչեւ հիմա չեք փոխել

«Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ ես չէի կարող կանխարգելել այդ վթարը։ Փորձագետը ելակետային տվյալներն օգտագործելով եկել էր նրան, որ չէի կարող կանխարգելել այդ վթարը»։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՊՎԾ պետ (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված է) Դավիթ Սանասարյանը` անդրադառնալով երեխայի վրաերթի գործին։

Ինչ վերաբերում է իր եւ ՊՎԾ նախկին աշխատակիցների վերաբերյալ քրեական գործին, նշեց․ «Ես ամենասկզբից մտածում էի՝ ի՞նչ կապ ունեմ այս գործի հետ, էս ի՞նչ են քննում, որտե՞ղ եմ հայտնվել, իմ հետ կապ չունեցող պրոցես է։ Իմ նպատակը եղել է օրենքի տառն ապահովելը, ես չեմ ճանաչում տվյալ կազմակերպություններին»։

Դավիթ Սանասարյանը հարցադրում է կատարում, թե ինչու առողջապահության նախարարությունը մինչեւ հիմա չի փոխել չափորոշիչները․ «Դատախազը պնդում է՝ քանի որ տվյալ կազմակերպությունն է այդ սարքավորումը տրամադրել բժշկական կենտրոններին, դրա համար պահանջ է ներկայացվել, որ իրենց նյութերով սպասարկեն, օրենքն ասում է, որ չափորոշիչները պետք է խտրական չլինեն, էս պարագայում որեւիցե ձեւով այլ կազմակերպություն չէր կարող մասնակցել գնումների գործընթացին, նշված է դիալիզատորի մոդելը։ Այնպես է գրած, որ այլ կազմակերպություն չկարողանան մասնակցել։ Մինչեւ հիմա առողջապահության նախարարությունն այդ չափորոշիչներով է գնում, ինչի՞ մինչեւ հիմա չեք փոխել եւ մեր չափորոշիչներով եք շարժվում։ Ինձ բերել են, ներկայացրել են, որ հիմնավորվել է, որ գնումների մասին օրենքին համապատասխանում է մեր առաջարկը, եւ ես դրանով առաջնորդվել եմ, եւ այդ առաջարկը եղել է բժշկական կենտրոններին»։