«Զատկից հետո կարմիր ձու» կամ «քարոզարշավի ընթացքի մասին միայն ընտրություններից հետո»

«Զատկից հետո կարմիր ձու» կամ «քարոզարշավի ընթացքի մասին միայն ընտրություններից հետո»

Դեկտեմբերի 5-ին Մասիսում սպասվելիք ընտրություններում ՔՊ թեկնածու և Մասիսի համայնքապետի գործող ԺՊ Սայեն Հայրապետյանի հետ կապ հաստատեցինք՝ քարոզարշավի ըթացքի և ընտրությունների վերաբերյալ մի քանի հարց ուղղելու համար։ Ինչպես որ հարկն է բարևեցինք, ներկայացանք և հարցրինք՝ «Պարոն Հայրապետյան, կարո՞ղ ենք Ձեզ նախընտրական քարոզարշավի վերաբերյալ մի քանի հարց ուղղել»։

ՔՊ-ի թեկնածուն, սակայն, պարզվեց «Զատկից հետո կարմիր ձու սիրողներից է», վերջինս անակնալ պատասխանեց՝ «Թող մնա ընտրություններից հետո, էլի»։ «Բայց ընտրություններից հետո նախընտրական քարոզարշավի մասին ի՞նչ պետք է խոսենք, քարոզարշավը հիմա է, թեման հիմա է արդիական»՝ արձագանքեցինք համայնքապետի ԺՊ-ի զավեշտալի պատասխանին, ինչից հետո ՔՊ թեկնածուն շփոթվեց, ապա պատճառաբանեց, թե զբաղված է ու անջատեց հեռախոսը։