Ուկրաինան Բաքվին է արտահանձնել ադրբեջանցի ընդդիմադիր գործչին

Ուկրաինան Բաքվին է արտահանձնել ադրբեջանցի ընդդիմադիր գործչին

Ուկրաինան Բաքվին է արտահանձնել ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ, բլոգեր էլվին Իսաեւին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պետական միգրացիոն ծառայությունը։ Դեկտեմբերի 12-ին 39-ամյա ակտիվիստը արտաքսվել է Ուկրաինայից, այդ երկրի միգրացիոն օրենքները խախտելու համար։

Նշենք, որ Իսաեւը Ուկրաինա էր մեկնել Ռուսաստանից, որտեղ ապրել էր իննսունականներին, իսկ 2001-ին ստացել քաղաքացիություն։ Սակայն 2019 թվականին նրա անձնագրի տրամադրման գործընթացը ճանաչվել է անօրինական եւ ռուսական իշխանությունները մտադիր են եղել նրան արտաքսել Բաքու։

ՄԻԵԴ միջնորդությունից հետո միայն Իսաեւը կարողացել է անցնել Ուկրաինա։ Ըստ մամուլի հրապարակումների, նա մտադիր է եղել անցնել Գերմանիա։ Կիեւից նա խորհրդավոր կերպով անհետացել էր դեռ դեկտեմբերի 12-ին։ Իսաեւը վարում էր յութուբյան վիդեոբլոգ, որտեղ խստորեն քննադատում էր Իլհամ Ալիեւին։