Թեհրանի մետրոյում իրար են բախվել երկու գնացք

Թեհրանի մետրոյում իրար են բախվել երկու գնացք

Իրանի մայրաքաղաք Թեհրանում, երկու գնացք իրար են բախվել մետրոյում։ Նախնական տեղեկությունների համաձայն, զոհեր չկան, տուժածներ՝ նույնպես չկան։ Այս մասին հայտնում է IRIB-ը։

Արտակարգ միջադեպից հետո Թեհրանի մետրոպոլիտենի 6-րդ գծի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։ Բախման մանրամասները պարզվում են։