Թուրքիայի կառավարության կազմում փոփոխություն է եղել

Թուրքիայի կառավարության կազմում փոփոխություն է եղել

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը փոխել է արդարադատության նախարարին: Նա ստորագրել է արդեն նախկին նախարար Աբդուհամիդ Գյուլի հրաժարականը եւ նրա փոխարեն նշանակել Բեքիր Բոզդաղին:

Նշենք, որ Բոզդաղը ղեկավարել է թուրքական արդարադատության գերատեսչությունը 2015 – 2017 թվականներին: Գյուլը նրան փոխարինել է 2017 թվականին: