Հոգաբարձուների խորհրդի նախագահը վերընտրվել է

Հոգաբարձուների խորհրդի նախագահը վերընտրվել է

«Կամուրջշին» ընկերության նախագահ Վլադ Ասատրյանը  այսօր միաձայն վերընտրվել է ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հոգաբարձունների խորհրդի նախագահ։ Այսօր համալսարանում տեղի է ունեցել հոգաբարձունների խորհրդի 2020-2021 ուսումնական տարվա առաջին նիստը։

ՃՇՀԱՀ-ի ուսանողական խորհրդի առաջարկով հոգաբարձունների խորհրդի քարտուղար է ընտրվել համալսարանի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Խաչիկ Խաչատրյանը։ Նշենք, որ Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանը ևս չունի ընրտրված ռեկտոր, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը Եղիազար Վարդանյանն է։ Ռեկտորի տեղի համար մրցույթը դեռևս հայտարարված չէ