Google-ի աշխատանքում զանգվածային խափանում է եղել

Google-ի աշխատանքում զանգվածային խափանում է եղել

Համախարհային տեխնոլոգիական հսկա Google-ի համանուն որոնողական համակարգի աշխատանքում զանգվածային խափանումներ են եղել։ Մասնավորապես չի գործել Gmail փոստային համակարգը։ Այս մասին հայտնում է առաջատար տեխոնոլոգիական ընկերությունների աշխատանքի ուսումնասիրությունների մեջ մասնագիտացած Downdetector կայքը։ Հիմնական դժգոհությունները եղել են ամերիկացի օգտատերերից, որոնք հայտնել են, որ չեն կարողանում մուտք գործել իրենց օգտահաշիվներ։ Դժգոհություններ են եղել նաեւ Ավստրալիայում, Ճապոնիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում եւ Միացյալ Թագավորությունում Google օգտագործողներից։