Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի հետ

Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի հետ

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի գծով տեղակալ Ֆիլիպ Ռիկերի հետ։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաեւան։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։

Հիշեցնենք, որ այսօր Մամեդյարովը նաեւ հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։

Հիշեցնենք նաեւ, որ այսօր Ղարաբաղյան կարգավորման օրակարգով, ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների հովանու ներքո, Վաշինգտոնում տեղի կունենա ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ՝ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը։