Ռուսաստանը կվերականգնի հարաբերություններն Ուկրաինայի հետ․ Վլադիմիր Պուտին

Ռուսաստանը կվերականգնի հարաբերություններն Ուկրաինայի հետ․ Վլադիմիր Պուտին

Ռուսաստանը կվերականգնի Ուկրաինայի հետ հարաբերությունները, անկախ այն հանգամանքից, թե ինչպիսին կլինեն հարաբերությունները ուկրաինական էլիտաների հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Միր» հեռուստաընկերության հետ զրույցում։ Պուտինը ասել է, թե ինչպիսին է տեսնում ռուս-ուկրաինական հարաբերությունները հիմա, երբ Ուկրաինայում իշխանության է եկել նախագահ Զելենսկին։ «Անխուսափելի է այն, որ մենք կվերականգնենք մեր հարաբերությունները։ Չի կարող լինել այնպես, որ նույն ժողովրդի երկու հատվածները կամ երկու եղբայրական ժողովուրդները միմյանց հետ հավերժ իրար հետ հակառակություն ունենան, անկախ այն հանգամանքից, թե դրանք էլիտաները ինչ հարաբերությունների մեջ են»,- ասել է Ռուսաստանի նախագահը։